Նավալնին պահանջել է վերադարձնել հագուստը, որով եղել է իր թունավորման օրը
 |azatutyun.am|
10:48 - 22 սեպտեմբերի, 2020

Նավալնին պահանջել է վերադարձնել հագուստը, որով եղել է իր թունավորման օրը |azatutyun.am|

azatutyun.am: Ալեքսեյ Նավալնին պահանջել է վերադարձնել հագուստը, որով եղել է իր թունավորման օրը, քանի որ դա ամենակարևոր ապացույցն է, իսկ նախնական քննության համար օրենքով հատկացված 30 օրը լրացել է, և քրեական գործ չի հարուցվել:

«Ես պահանջում եմ, որ հագուստս զգուշորեն փաթեթավորեն պոլիէթիլենային տոպրակի մեջ և վերադարձնեն ինձ: Իսկ հետո կարող եք շարունակել քննարկել թոք շոուներում, թե ես շաքարախտի նոպա եմ ունեցել, և դա, ամենայն հավանականությամբ, իմ դեմ կազմակերպել են Հակակոռուպցիոն հիմնադրամի աշխատակիցները», - հայտարարել է ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել