Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելության ականազերծած 96 485քմ տարածքը հանձնվել է Հալեպի իշխանություններին |hetq.am|
10:25 - 22 սեպտեմբերի, 2020

Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելության ականազերծած 96 485քմ տարածքը հանձնվել է Հալեպի իշխանություններին |hetq.am|

hetq.am: Սեպտեմբերի 21-ին Հալեպում կայացել է Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների պաշտոնական հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին: Այս մասին հայտնում է Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնը։ 

Հալեպի իշխանություններին հանձնված ականազերծման հավաստագրերով փաստվեց, որ Բենյամին բնակավայրի 96 485քմ վտանգավոր տարածքն ականազերծված է և անվտանգ հետագա նպատակային օգտագործման համար:

Կենտրոնի փոխանցմամբ՝ արարողությանը ներկա էին Հալեպի փոխնահանգապետարանի գործադիր անդամ դոկտոր Մուհամեդ Քումիթ Ասի Ալ-Շեյխը, Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, Հալեպում տեղակայված ռուսական հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարությունը, Հալեպ նահանգի իշխանության ներկայացուցիչներ, հայոց թեմի հոգևոր առաջնորդներ, հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետներն իրենց առաքելության առաջին օրվանից ականազերծել և սիրիական իշխանություներին են հանձնել 280 հազար քառակուսի մետր տարածք, իսկ բժշկական խմբի կողմից բուժօգնություն է ցուցաբերվել 17 հազարից ավելի տեղաբնակների։

«Սիրիական կողմն իր խորին երախտագիտությունն է հայտնել եղբայրական ժողովրդին՝ կյանքեր փրկելու և անմնացորդ աջակցության համար ու նշել, որ օրը պատմական է և այն ևս մեկ անգամ ամրագրում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը»,- ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել