ՍԴ նախագահի ընտրության օրը հայտնի է․ կանցկացվի ՍԴ աշխատակարգային նիստ |factor.am|
18:02 - 21 սեպտեմբերի, 2020

ՍԴ նախագահի ընտրության օրը հայտնի է․ կանցկացվի ՍԴ աշխատակարգային նիստ |factor.am|

factor.am: Սահմանադրական դատարանի նախագահի անունը հայտնի կդառնա երկու օրից, ՍԴ աշխատակարգային նիստի արդյունքներով։ Այդ օրը կընտրվի նաև Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ։

Այս մասին ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։ Նա տեղեկացրեց, որ թեկնածուներն առաջադրվելու կամ ինքնառաջադրվելու են հենց նիստի ժամանակ։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՍԴ կազմից նախագահ կարող է ընտրվել ՍԴ դատավորների առաջադրած կամ ինքնառաջադրված այն թեկնածուն, որը ստացել է ՍԴ դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է ՍԴ դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Շարունակությունը՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել