ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարում ներդրած ավանդի համար առողջապահության բնագավառի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են
16:42 - 21 սեպտեմբերի, 2020

ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարում ներդրած ավանդի համար առողջապահության բնագավառի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել առողջապահության բնագավառի մի խումբ աշխատակիցների պարգևատրելու մասին։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար առողջապահության բնագավառի մի խումբ աշխատակիցների պարգևատրել.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝
Արտավազդ Վրույրի ՎԱՆՅԱՆԻՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար

Մխիթար Հերացու մեդալով՝
Արման Համլետի Հովակիմյանին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրեն

Սարգիս Ֆյոդորի Ղազարյանին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության «COVID-19» կլինիկայի ղեկավար

Գրիգոր Կամոյի Մանուչարյանին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության շտապ օգնության և վերակենդանացման բաժանմունքի վարիչ

Հայկ Ռազմիկի Անտոնյանին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղի կլինիկայի ղեկավար

Լուսինե Միքայելի Եղիազարյանին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժան-մունքի ղեկավար

Լիլիթ Արժանիկի Մուսեյանին «Առողջ կյանքի ուղի» բարեգործական հասարակական կազմակերպության «Ավագ» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ

Արման Արայի Բաբլոյանին «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

Միքայել Վլադիմիրի Մանուկյանին «Էրեբունի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն

Ասատուր Մարատի Ասատրյանին «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն

Վահե Միքայելի Գյուլխասյանին Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ

Անահիտ Վահանի Բարսեղյանին Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել