Բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովայի դատավարությանը ներկայացել են մի շարք արտասահմանցի դիվանագետներ |tert.am|
16:40 - 21 սեպտեմբերի, 2020

Բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովայի դատավարությանը ներկայացել են մի շարք արտասահմանցի դիվանագետներ |tert.am|

tert.am: Եվրոպական մի շարք երկրների դեսպաններ և ներկայացուցիչներ եկել են Մինսկում Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովայի դատավարությանը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Դատարանում են Ֆրանսիայի, Ռումինիայի և Ավստրիայի դեսպանները, ինչպես նաև Մինսկում Միացյալ Թագավորության, Լատվիայի, Չեխիայի, ԱՄՆ-ի, Նիդեռլանդների, Գերմանիայի և Եվրամիության ներկայացուցիչները: Նրանք խոսում են Մարիա Կոլեսնիկովայի հոր` Ալեքսանդրի հետ:

Երկուշաբթի օրը Մինսկում դատական նիստ է ընթանում Կոլեսնիկովայի պաշտպանական թիմի կողմից խափանման միջոցի ՝ կալանքի դեմ բողոքի գործով:

Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, գործով որպես մեղադրյալ անցնում են Մարիա Կոլեսնիկովան և Մաքսիմ Զնակը: Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան չի ընդգրկվել խորհրդի նախագահության կազմում, բայց նախագահության հետ կապ է պահպանում Լիտվայից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել