Մատենադարանի հետնամասում բռնկված հրդեհի հանգամանքները պարզելու համար հետաքննություն է ընթանում |hetq.am|
15:29 - 21 սեպտեմբերի, 2020

Մատենադարանի հետնամասում բռնկված հրդեհի հանգամանքները պարզելու համար հետաքննություն է ընթանում |hetq.am|

hetq.am: Սեպտեմբերի 19-ի երեկոյան Երևանի Սարալանջի խճուղում՝ Մատենադարանի հետնամասում, բռնկված հրդեհի հանգամանքները պարզելու համար Արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ ) հետաքննություն է ընթանում։

Այս մասին  հայտնեց ԱԻՆ նախարարի մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը։ 

Նշենք, որ Մատենադարանի հետնամասում հրդեհը բռնկվել էր տարբեր օջախներով, այրվել է շուրջ 2.5 հա տարածք՝ խոտածածկույթ, թփուտներ և կոճղեր: 

Աննա Բաղդասարյանի փոխանցմամբ՝ հետաքննության ընթացքում ուսումնասիրվում են նաև մամուլում շրջանառված մի շարք վարկածներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել