Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին և վարչապետին
14:45 - 21 սեպտեմբերի, 2020

Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին և վարչապետին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուսական ժողովրդի և իր անունից շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ ՀՀ անկախության տոնի առթիվ:

Այս մասին հայտնում են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից:

Արմեն Սարգսյանին ուղղված շնորհավորական ողերձում Բելառուսի նախագահն ասում է, որ ապավինելով բարեկամության ամուր ավանդույթներին և փոխշահավետ գործընկերության սկզբունքներին ՝ Բելառուսը և Հայաստանը հետեւողականորեն զարգացնում են քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար համագործակցությունը:

«Մեր երկրները կապված են ամուր բարեկամական հարաբերություններով, փոխադարձ միտվածությամբ` ուղղված կառուցողական քաղաքական երկխոսության զարգացմանը, ինչպես նաև բոլոր ոլորտներում արդյունավետ գործընկերությանը»,- ասել է Լուկաշենկոն:

Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ հետագա համատեղ աշխատանքը կապահովի դրական դինամիկան երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում նոր փոխշահավետ նախագծերի իրականացմանը և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության ներուժի բացահայտմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել