Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ավստրիայի նախագահը
14:11 - 21 սեպտեմբերի, 2020

Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ավստրիայի նախագահը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է ստացել Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենից:

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Մարտահրավերներով լի այս ժամանակներում փոխանցում եմ Ձեզ լավագույն մաղթանքներս, իսկ Հայաստանի ժողովրդին երջանիկ ապագա եմ մաղթում»,- մասնավորապես ասվում է շնորհավորական ուղերձում:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել