«Ցանկալին ներկայացնում են որպես իրականություն»․ ՊՆ խոսնակը՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայկական ԱԹՍ-ի խոցման լուրերի մասին |factor.am|
14:00 - 21 սեպտեմբերի, 2020

«Ցանկալին ներկայացնում են որպես իրականություն»․ ՊՆ խոսնակը՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայկական ԱԹՍ-ի խոցման լուրերի մասին |factor.am|

factor.am: Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ սեպտեմբերի 20-ին ժամը 23։13-ի սահմաններում այդ երկրի հակաօդային պաշտպանության ուժերը, իբր, Հայաստանի ԶՈւ-ի անօդաչու թռչող սարք են խոցել և աշխատանքներ են տարվում՝ սարքի մնացորդները գտնելու ուղղությամբ։

Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում երեկվանից տեսանյութեր են հայտնվում Շամխոր քաղաքից, որտեղ ինչ-որ պայթուններ են տեղի ունեցել, հրդեհ է  բռնկվել, մարդիկ խուճապի մեջ են։

Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, մեկնաբանելով այս լուրերը, ասաց՝ ադրբեջանական կողմը ցանկալին ներկայացնում է որպես իրականություն։

«Ցանկալին ներկայացնում են որպես իրականություն։ Հայկական որևէ ԱԹՍ-ի խոցում չի եղել»,- նշեց նա։

Բացի այդ, Ադրբեջանի ՊՆ-ն այսօր մեկ այլ հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ հայ-ադրբեջանական պետական սահմանի Թովուզի ուղղությամբ, իբր, հայկական սադրանքի արդյունքում զոհվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, կրտսեր սերժանտ Էլշան Ալի օղլու Մամեդովը։

Շուշանն Ստեփանյանն ասաց՝ հայկական կողմը հակառակորդի զոհի մասին տեղեկություն չունի։

Շարունակությունը՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել