ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն շնորհավորել է Հայաստանին անկախության 29-ամյակի առթիվ |shantnews.am|
11:12 - 21 սեպտեմբերի, 2020

ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն շնորհավորել է Հայաստանին անկախության 29-ամյակի առթիվ |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության տոնի առթիվ։

«Միացյալ Նահանգները կշարունակի կառուցել մեր երկկողմ գործընկերությունը, մինչ մենք ամրապնդում ենք մեր ժողովրդի կապերը, որոնց հիմքում ընկած են ընդհանուր ժողովրդավարական արժեքներ և խաղաղության ու բարգավաճման ձգտումը:

Միացյալ Նահանգները ողջունում է օրենքի գերակայությունն ամրապնդելու, անկախ դատական համակարգ հիմնելու և տնտեսական և ներդրումային հնարավորությունները մեծացնելու հարցում Հայաստանի շարունակական նվիրվածությունը: Մենք ողջունում ենք կոռուպցիայի դեմ պայքարի Հայաստանի շարունակական ջանքերը՝ թափանցիկության, պատշաճ գործընթացի և քաղաքացիների պատասխանատվության բարձրացման միջոցով, և կշարունակենք աջակցել ձեզ այս ջանքերում:

Մենք նաև հավատարիմ ենք մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում օգնելուն և կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերսկսել առարկայական բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Չնայած COVID-19-ն այս տարի եզակի մարտահրավերներ է նետել աշխարհին, մենք հպարտ ենք, որ համաճարակի դեմ պայքարում մեր սերտ համագործակցությունն է՛լ ավելի է ամրապնդել մեր ժողովուրդների միջև համագործակցությունը:

Հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղության, ազատության և բարեկեցության տարի», – նշված է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել