Արթուր Վանեցյանը թող մտածի այն մասին, որ իր պաշտոնավարման ժամանակ գաղտնալսել են պաշտոնյաների. ԱԱԾ տնօրեն |armtimes.com|
10:51 - 21 սեպտեմբերի, 2020

Արթուր Վանեցյանը թող մտածի այն մասին, որ իր պաշտոնավարման ժամանակ գաղտնալսել են պաշտոնյաների. ԱԱԾ տնօրեն |armtimes.com|

armtimes.com: Արթուր Վանեցյանն առաջին հերթին պետք է մտածի այն հարցի շուրջ, որ իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում, Ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության եւ վարչապետի հեռախոսազրույցները ձայնագրել եւ գաղտնալսել են:

Այս մասին այսօր, Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ խոսելով Արթուր Վանեցյանի հայտարարության մասին, թե իր նշանակումն արդեն իսկ ազգային անվտանգության սպառնալիք է:

Թե որքանով Վանեցյանը կապ ունի այդ ձայնագրությունների հետ, Քյարամյանը հստակ չպատասխանեց՝ հայտնելով միայն, որ քննություն է տարվում Քննչական կոմիտեի համապատասխան բաժնում, կան նախաքննական գաղտնիքներ, որոնք ինքը հրապարակել չի կարող: 

ԱԱԾ տնօրենը չբացառեց, որ հնարավոր է՝ որեւէ ժամանակահատվածում իր հեռախոսսազրույցները եւս գաղտնալսվեն:

«Որեւէ մեկը երաշխավորված չէ, քանի որ այսօր տեխնիկական հնարավորությունները բավականին զարգացած են եւ կան մարդիկ ու կազմակերպություններ, որոնք կարող են իրականացնել այդ գործընթացը»,-հայտնեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել