«Դոսյե»-ի հետազոտությանը ԱԱԾ-ն քրեաիրավական գնահատական է տալու. Արգիշտի Քյարամյան |armtimes.com|
10:33 - 21 սեպտեմբերի, 2020

«Դոսյե»-ի հետազոտությանը ԱԱԾ-ն քրեաիրավական գնահատական է տալու. Արգիշտի Քյարամյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Անկախության տոնի առթիվ Եռաբլուր են ժամանել ՀՀ բարձրագույն ղեկավարությունը՝ նախարարներ, կառավարության այլ անդամներ, պատգամավորներ, ԱԱԾ եւ ոստիկանության ղեկավարներ:

Լրագրողները ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանից հետաքրքրվեցին մի քանի հարցերի մասին:

Վերջինս, նախ շնորհավորեց բոլորին՝ Անկախության տոնի առթիվ՝ ցանկանալով, որ Հայաստանում անկախությունն ու ինքնիշխանությունը հարատեւ լինի:

Թե ինչ փոփոխություններ են եղել իր նշանակումից հետո ԱԱԾ-ում, Արգիշտի Քյարամյանը նշեց, որ այդ մասին ինքը չէ, որ պետք է խոսի:

Խոսելով ռուսական «Դոսյե» հետազոտական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների մասին, որտեղ շրջանառվում էին ԱԱԾ նախկին ղեկավարների անունները, Քյարամյանը հայտնեց, որ այդ հոդվածն ամբողջությամբ արդեն հանցագործության մասին հաղորդում է եւ իրենց կառույցն էլ, բնականաբար, քրեաիրավական գնահատական է տալու, սկսվել է գործընթաց, որի մասին ինքը մանրամասնել չի կարող:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել