armenpress.am: Բրազիլիայում ՀՀ դեսպանության ու Սան Պաուլոյում ՀՀ պատվավոր հյուպատոսության նախաձեռնությամբ սեպտեմբերի 21-ի երեկոյան Ռիո դե Ժանեյրոյի հանրահայտ Քրիստոս Քավիչ արձանի վրա կլուսարձակվի Հայաստանը և նրա պատմությունն ու մշակույթը ներկայացնող տեսաշար:

Միջոցառումը կոչված է նշելու Հայաստանի անկախության 29-րդ և Հայաստանի Առաջին Հանրապետության և Բրազիլիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-րդ տարելիցը:

Հարուստ և գունեղ շոուի հեղինակը աուդիովիզուալ արվեստի բնագավառում Բրազիլիայի առաջատար մասնագետ Ժոդելի Լարշերն է: