19:40-ի դրությամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում սննդային թունավորման կասկածով բոլոր անձանց վիճակը լավ է
19:59 - 20 սեպտեմբերի, 2020

19:40-ի դրությամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում սննդային թունավորման կասկածով բոլոր անձանց վիճակը լավ է

19:40-ի դրությամբ սննդային թունավորման կասկածով բոլոր անձանց վիճակը լավ է։ Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը։

«Սննդային թունավորումը (հարցականով) վերաբերում էր 33 հոգու, որից 25-ը բուժանձնակազմից, իսկ 8-ը` պացիենտ»,- ասված է ԲԿ-ի տարածած հաղորդագրությունում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել են սննդային թունավորման դեպքեր։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել