Մինսկում ընթանում է «Արդարության երթը». կապի օպերատորը պնդում է, որ մոբայլ ինտերնետը թուլացվել է պետական մարմինների պահանջով |hetq.am|
19:38 - 20 սեպտեմբերի, 2020

Մինսկում ընթանում է «Արդարության երթը». կապի օպերատորը պնդում է, որ մոբայլ ինտերնետը թուլացվել է պետական մարմինների պահանջով |hetq.am|

hetq.am: Մինսկում սեպտեմբերի 20-ին ընթանում է հերթական բողոքի ակցիան՝ «Արդարության երթը», որն իրականացվում է ի նշան նախագահական ընտրությունների արդյունքների, որտեղ հաղթող է ճանաչվել Բելառուսը 26 տարի կառավարող Ալեքսանդր Լուկաշենկոն։ «BBC»-ն գրում է, որ քաղաքում արդեն իսկ սկսվել են ձերբակալությունները։

Երթը սկսվել է տեղի ժամանակով 14:00-ին, սակայն մեկնարկից մեկ ժամ առաջ Մինսկի մետրոպոլիտենը հայտարարել է, որ «ուղևորների անվտանգությունն ապահովելու համար» փակվել են քաղաքի կենտրոնում գտնվող մետրոյի վեց կայարաններ։ Բողոքի գործողությունների մեկնարկից հետո, մետրոպոլիտենը հայտարարել է ևս մեկ կայարանի փակման մասին։

Ինչպես փոխանցում է «Tut.by»-ը, Նեմիգա փողոցի շրջանում ցուցարարներին են մոտեցել ուժայինները։ Մարդիկ ցրվել են տարբեր ուղղություններով, իսկ նրանց հետևից վազել են սև արտահագուստով ոստիկանները։ Նշվում է, որ մարդիկ փոքր խմբերով շարժվում են դեպի «Հերոս քաղաք Մինսկ» հուշահամալիր, իսկ ոստիկանները շարունակում են ձերբակալությունները։

Լրատվամիջոցների տվյալներով՝ քաղաքում գրանցվում են մոբայլ ինտերնետի խափանումներ։ «TACC» գործակալությանը կապի «A1» օպերատորը հայտարարել է, որ մոբայլ ինտերնետի արագությունը իջեցվել է պետական մարմինների պահանջով։ 

Զուգահեռաբար, բողոքի ցույցեր են ընթանում նաև Գոմելում, Մոգիլյովում և Գրոդնոյում։ 

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել