Մինսկում ընդդիմության ցույցին ընդառաջ՝ ոստիկանական հատուկ տեխնիկայի շարասյուն է ժամանել Անկախության պալատի մոտ
 |tert.am|
18:57 - 20 սեպտեմբերի, 2020

Մինսկում ընդդիմության ցույցին ընդառաջ՝ ոստիկանական հատուկ տեխնիկայի շարասյուն է ժամանել Անկախության պալատի մոտ |tert.am|

tert.am: Մինսկում ընդդիմության հերթական հանրահավաքին ընդառաջ ոստիկանական հատուկ տեխնիկայի շարասյուն և ներքին զորքերի բեռնատար է տեղակայվել Անկախության պալատի և Պետական դրոշի հրապարակի մոտ:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, առաջինը ժամանել է ներքին զորքերի զինվորներին տեղափոխող բեռնատարը: 

Որոշ ժամանակ անց Հաղթողների պողոտայով դեպի Անկախության պալատ է շարժվել 10 զրահափոխադրիչ մեքենաների շարասյունը: Բացի այդ` հաղորդվում է, որ ոստիկանները փակել են ճանապարհային երթևեկությունը մի շարք փողոցներում:

Այսօր բելառուսական ընդդիմությունը ծրագրում է բողոքի ակցիա իրականացնել Մինսկի կենտրոնում և այլ քաղաքներում:

Հիշեցնենք, որ նախօրեին Մինսկում կայացել է կանանց երթը, որն ուղեկցվել է բազմաթիվ ձերբակալություններով: ՆԳՆ տվյալներով՝ 415 մարդ է ձերբակալվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել