Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 20․09․20 (թարմացվող)
18:30 - 20 սեպտեմբերի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 20․09․20 (թարմացվող)

18:30- Ֆրանսիայում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի վարակակիրների աննախադեպ բարձր թիվ՝ 13 հազար 498։ Սա մեկ օրվա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է երկրում համաճարակի բռնկումից ի վեր: Ֆրանսիայում վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 442 հազար 194, մինչ օրս համաճարակի հետևանքով մահացել է 31 հազար 274 մարդ: |azatutyun.am|

 

12։55- Վրաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք: Այս պահի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը 3 502 է։ Առողջացածներն ավելացել են 13-ով և կազմել 1 494։ Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ։ |shantnews.am|

 

11։50- Սեպտեմբերի 21-ից Մեծ Բրիտանիայում կարանտինային ռեժիմի  և ինքնամեկուսացման կանոնների խախտման համար կսահմանվի  առավելագույն տուգանք՝ 10,000 ֆունտ: Սկզբնական տուգանքի չափը կկազմի 1000 ֆունտ, որի չափը կմեծանա կանոնների խախտման յուրաքանչյուր նոր դեպք արձանագրելուց հետո: |shantnews.am|

 

10։20- Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 30 913 նոր դեպք է արձանագրվել, մահացել է 708 մարդ։ Բրազիլիան թե՛ վարակման դեպքերի  և թե՛ մահերի թվով աշխարհում երկրորդն է։ |tert.am|

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 20․09․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 19․09․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել