hetq.am: Մեծ Բրիտանիայի կառավարությունը, ինքնամեկուսացման ռեժիմի խախտման պարագայում, օրինախախտներին կտուգանի մինչև 10 000 ֆունտ ստերլինգով (մոտ 13 000 ԱՄՆ դոլար)։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ 

Սեպտեմբերի 28-ից այն անձինք, որոնց կորոնավիրուսի թեստը կլինի դրական, ինչպես նաև վարակակիրների հետ շփված անձինք, ստիպված կլինեն ինքնամեկուսացվել, հակառակ դեպքում կտուգանվեն։ Նոր հակակորոնավիրուսային սահմանափակումները ներառում են նաև ցածր եկամուտներ ունեցող անձանց 500 ֆունտի սահմաններում օգնություն և տուգանքներ բոլոր այն գործատուներին, որոնք կպաժտեն ինքնամեկուսացման մեջ գտնվող իրենց աշխատակիցներին։ 

Սեպտեմբերի 18-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկրում սկսվում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը։ Ընդ որում, նա վստահեցրել է, որ իշխանությունները իրավիճակը պահում են վերահսկողության տակ։ Սեպտեմբերի 19-ի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 422 նոր դեպք, մահացել՝ 27-ը։