Կառավարության աջակցության  23-րդ ծրագիրը՝ուղղված  զբոսաշրջության և հարակից ոլորտներին
17:07 - 20 սեպտեմբերի, 2020

Կառավարության աջակցության 23-րդ ծրագիրը՝ուղղված զբոսաշրջության և հարակից ոլորտներին

Կառավարության հակաճգնաժամային 23-րդ ծրագիրը ամսական դրամաշնորհ է հատկացնում զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին։

Հակաճգնաժամային 23-րդ ծրագրին 800-ից ավելի տնտեսվարող է դիմել։Կառավարությունը կազմակերպություններին անվերադարձ, որպես դրամաշնորհ է տալիս աշխատավարձային ֆոնդի 25 կամ 33 տոկոսի չափով՝կախված աշխատեղերի քանակից:

Կազմակերպությունը պետք է ստեղծված լինի մինչեւ 2020 թվականի մարտ ամիսը, պետք է ունենա առնվազն 3 աշխատակից եւ եկամուտների մինչեւ 70 տոկոսն էլ պետք է ստանա տուժած ոլորտներից`հյուրատնային բիզնես եւ տուրոլորտ:

Միջոցառումը բաց է նաև այն գործարարների համար , որոնք այս ընթացքում  կհամալրեն իրենց թիմը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել