Ալիևը մեղադրել է Հայաստանին պատերազմի պատրաստվելու մեջ
15:38 - 20 սեպտեմբերի, 2020

Ալիևը մեղադրել է Հայաստանին պատերազմի պատրաստվելու մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնչեցրել է մեղադրանքներ, թե Հայաստանը պատրաստվում է պատերազմի ղարաբաղյան հակամարտության տարածքում, քանի որ այնտեղ նկատվում են ՀՀ ԶՈւ կուտակումներ։ 

Բացի այդ, Ալիևը մեղադրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հակամարտության տարածքում միտումնավոր սադրանքներ կազմակերպելու մեջ, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի բնակեցում, ինչը ադրբեջանական կողմի կարծիքով, հակասում է միջազգային նորմերին։ 

«Սա սադրանք է, մեզ սադրում են», - ասել է Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ։ 

Ալիևն ավելացրել է, որ Ադրբեջանը չունի որևէ ռազմական նպատակ Հայաստանի տարածքում, սակայն եթե լինի սադրանք, Բաքվի համար այլևս ոչ մի սահմանափակում չի լինի։ 

 «Եթե նրանք անտեսում են միջազգային իրավունքը, ապա ինչու մե՞նք պետք է հետևենք դրան, մենք էլ կանտեսենք, սակայն դա վատ ավարտ կունենա նրանց համար», - ասել է Ադրբեջանի նախագահը։ 

Նա նաև հուլիսյան բախումները հայ – ադրբեջանական սահմանին անվանել է Հայաստանի կողմից սադրանք, որի նպատակն էր ստուգել ՀԱՊԿ գործընկերների արձագանքը։ 

Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը պատրաստվում է նոր մեծ պատերազմի։ «Մենք ունենք օպերատիվ հետախուզական տվյալներ», - ասել է Ալիևը՝ ավելացնելով, որ այս պահին դեռ չի կարող հայտնել մանրամասներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել