shantnews.am: Վրաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք: Այս մասին հաղորդում է jnews.ge-ին՝վկայակոչելով Վրաստանի  կառավարության  stopcov.ge կայքը։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում նոր կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը 3 502 է:

Առողջացածներն  ավելացել են 13-ով և կազմել 1 494։ Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ։

Կարանտինի ռեժիմում է  5014 քաղաքացի, իսկ ստացիոնար բուժման մեջ է 836 մարդ: Բացի դրանից արտերկրից Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի, որոնք ևս բուժում են ստանում: