ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ բանակցություններ փաստացի չեն ընթանում. Ալիև

 |factor.am|
11:12 - 20 սեպտեմբերի, 2020

ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ բանակցություններ փաստացի չեն ընթանում. Ալիև |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացասական է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա վիճակը և կարծում է, որ դրանք իրականում դադարել են, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես բացասական եմ գնահատում բանակցային գործընթացի ներկա վիճակը: Կարծում եմ, որ ադրբեջանցի ժողովուրդը լիովին համաձայն է ինձ հետ… Բանակցություններն իրականում չեն ընթանում»,- տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է Ալիեւը:

Ալիևը նշել է, որ իր երկիրը «իմիտացիայի համար չի մասնակցի խորհրդակցություններին»: «Դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից»,- ասել է նա:

 





Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել