Ադրբեջանի դատարանը ընդդիմադիր առաջնորդ Յաղուբլուի խափանման միջոց կալանքը փոխարինեց տնային կալանքով |azatutyun.am|
14:00 - 19 սեպտեմբերի, 2020

Ադրբեջանի դատարանը ընդդիմադիր առաջնորդ Յաղուբլուի խափանման միջոց կալանքը փոխարինեց տնային կալանքով |azatutyun.am|

azatutyun.am: Միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական դատարանը փոխեց ընդդիմադիր առաջնորդ Թոֆիգ Յաղուբլուի խափանման միջոց կալանքը՝ փոխարինելով տնային կալանքով:

Ավելի քան երկու շաբաթ հացադուլի մեջ գտնվող և առողջական ծանր վիճակում հայտնված ընդդիմադիր գործիչը նախօրեին հիվանդանոցից տեղափոխվել է տուն:

Յաղուբլուն ճաղերի ետևում է արդեն շուրջ կես տարի, անցած շաբաթներին Բաքվի դատարանը նրան ավելի քան չորս տարվա ազատազրկման է դատապարտել` խուլիգանության մեղադրանքով: Իլհամ Ալիևի կոշտ քննադատը, սակայն, մեղադրանքը չի ընդունում, պնդելով, որ իր դեմ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում: Ի նշան բողոքի՝ 59-ամյա Յաղուբլուն, ով, ըստ հարազատների, բազմաթիվ առողջական խնդիրներ ունի, ավելի քան երկու շաբաթ է հացադուլ է անում` պահանջելով արդար դատաքննություն:

Ընդդիմադիր առաջնորդն առաջին անգամը չէ հայտնվում ճաղերի ետևում. 2013 թվականին նա 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել` ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու համար, ազատ արձակումից կարճ ժամանակ անց` 2019-ին կրկին կալանավորվել էր, այս անգամ` մեկ ամսով, ոստիկանությանը չենթարկվելու համար: Վարչական կալանքից հետո Յաղուբլուն պատմել էր` ինչպես են ուժայիններն իրեն ճնշել, կտտանքների ենթարկել ու ստիպել դադարեցնել ընդդիմադիր գործունեությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել