Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է արձանագրվել․ վարակվածների ընդհանուր թիվը 359 է
11:42 - 19 սեպտեմբերի, 2020

Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է արձանագրվել․ վարակվածների ընդհանուր թիվը 359 է

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն` hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 7 նոր դեպք: Բոլոր վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են՝ 6-ը նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ:

Մյուս քաղաքացու մոտ վարակը հաստատվել է բուժհաստատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Վարակի օջախը հայտնաբերելու, ինչպես նաև հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Առողջացել է 2 քաղաքացի:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 359 մարդու մոտ, որից 313-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 44, ընդհանուր մեկուսացված է 80 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 93 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 13 419 փորձանմուշի հետազոտություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել