Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 47154 դեպք, որոնցից 42551-ն` առողջացած
11:05 - 19 սեպտեմբերի, 2020

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 47154 դեպք, որոնցից 42551-ն` առողջացած

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 47154 դեպք, որոնցից 42551-ն` առողջացած, 928-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3390 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 259664 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3737 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 244 նոր դեպք: Ունենք 182 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 46 տարեկան կին և 88 տարեկան տղամարդ։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել