Կանադան դադարեցրել է Չինաստանի հետ ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունները |tert.am|
10:14 - 19 սեպտեմբերի, 2020

Կանադան դադարեցրել է Չինաստանի հետ ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունները |tert.am|

tert.am: Կանադան դադարեցրել է Չինաստանի հետ ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունները: Այս մասին հայտնել է երկրի ԱԳՆ Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը, գրում է RT-ն:

«Ես չեմ տեսնում պայմաններ ներկա ժամանակում այդ քննարկումները շարունակելու համար»,- հայտնել է Շամպայնը Globe and Mail թերթին տված հարցազրույցում:

Իր խոսքով՝ Չինաստանը 2016-ի համեմատ 2020-ին շատ է փոխվել, և այդ ժամանակվա բոլոր նախաձեռնությունները պետք է վերանայվեն: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել