Հուլիսյան դեպքերից հետ սահմանին հակառակորդի ակտիվության ուժեղացում է նկատվում. Տավուշի մարզպետ |armenpress.am|
18:32 - 18 սեպտեմբերի, 2020

Հուլիսյան դեպքերից հետ սահմանին հակառակորդի ակտիվության ուժեղացում է նկատվում. Տավուշի մարզպետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի ակտիվությունը կապում է հայկական կողմի դիրքերն ամրապնդելու հետ:

Այս մասին Չոբանյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Հուլիսյան դեպքերից հետո մենք սահմանին հակառակորդի ակտիվության ուժեղացում ենք նկատում: Մինչև հուլիսյան դեպքերը, հատկապես վերջին մեկ-մեկուկես տարին, հարաբերական անդորր էր, ու այդ առումով վերջին իրադարձությունները էական փոփոխություն են անցած իրավիճակի համեմատությամբ»,- ասաց Չոբանյանը։

Նա նշեց, որ հայկական կողմն ամրապնդել է սահմանային դիրքերն, ինչը, երևի թե, թշնամուն դուր չի գալիս։

«Փորձում են պրովոկացիաները շարունակել: Ցավոք, մենք հուլիսի 16-ին ունեցանք զոհ, որի համար ես ցավակցում եմ մեր ժողովրդին»,-ասաց մարզպետը։

Չոբանյանը շեշտեց, որ այդ դեպքը պետք է ամենակոշտ ձևով արձագանք ունենա, որովհետև մարդկային կյանքն ամենամեծ արժեքն է, որ մենք ունենք։

«Մենք թե ինժեներական, և թե տեխնոլոգիական առումով պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր զինվորների կյանքին սահմանի վրա վտանգ չսպառնա»,- եզրափակեց Չոբանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել