Մինչև Ուկրաինայում իշխանափոխություն չլինի, Դոնբասում խաղաղություն չի հաստատվի. Լավրով |tert.am|
15:44 - 18 սեպտեմբերի, 2020

Մինչև Ուկրաինայում իշխանափոխություն չլինի, Դոնբասում խաղաղություն չի հաստատվի. Լավրով |tert.am|

tert.am: Դոնբասում զինված հակամարտության խաղաղ կարգավորումն անհնար է, քանի դեռ Կիևում իշխանությունն Ուկրաինայի ներկայիս ղեկավարության ձեռքում է:

Այսպիսի հայտարարություն է արել  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով այս հակամարտության կարգավորման հեռանկարները: Նրա հարցազրույցը հրապարակվել է սեպտեմբերի 17-ին ՝ Ռուսաստանի ԱԳՆ կայքում:

«Չեմ կարծում, որ Ուկրաինայի ներկայիս կառավարության, ինչպես նաև նախորդ նախագահի օրոք Մինսկի համաձայնագրերի կատարման հարցում առաջընթաց լինի, թեկուզ միայն այն պատճառով, որ այդ մասին հրապարակայնորեն խոսում է նախագահ Զելենսկին, փոխվարչապետ Ռեզնիկովը, որը պատասխանատու է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար կոնտակտային խմբում տարվող աշխատանքների համար, խոսում է նաև արտաքին գործերի նախարար Կուլեբան»,-նշել է Լավրովը:

Նա նաև հիշեցրել է, որ Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ Մինսկի համաձայնագրերը չեն կարող չեղյալ հայտարարվել, քանի որ դրանք (ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ մեղադրանքները դրանք չկատարելու համար) հանդիսանում են ԵՄ-ի և ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցները շարունակելու քաղաքականության հիմքը:

«Այդուհանդերձ, Մինսկի համաձայնագրերի էության այդպիսի այլասերված ըմբռնումը, կամ ավելի շուտ ՝ Ռուսաստանին ամեն ինչում մեղադրելու փորձը, չնայած Ռուսաստանը այնտեղ ոչ մի տեղ չի հիշատակվում, խորը ներթափանցել է մեր եվրոպացի գործընկերների, այդ թվում ՝ Ֆրանսիայի և Գերմանիայի գիտակցության մեջ, որոնք, լինելով Մինսկի համաձայնագրերի համահեղինակներ, չեն կարող չհասկանալ, որ ուկրաինացիները պարզապես խեղաթյուրում են իրենց պարտականությունները՝ փորձելով հեռանալ դրանցից և պարտադրել Մինսկի համաձայնագրերի այլ բնույթ»,-նշել է ՌԴ արտգործնախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել