Մարդկանց մաքսային տեռորի են ենթարկում, խաբում են, թե ամեն ինչ նորմալ է. հագուստ ներկրող |tert.am|
13:40 - 18 սեպտեմբերի, 2020

Մարդկանց մաքսային տեռորի են ենթարկում, խաբում են, թե ամեն ինչ նորմալ է. հագուստ ներկրող |tert.am|

tert.am: Մարդկանց խաբում են, թե ամեն ինչ նորմալ է, ոչ մի բանն էլ նորմալ չէ, ոչ մի հարց էլ չի լուծվել: Այս մասին այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրուցում ասաց հագուստի և կոշիկի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողներից մեկը:

Նշենք, որ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են անում հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները։ Նրանք բողոքում են Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց հետևանքով ստիպված են ներկրված ապրանքն ավելի բարձր գնով մաքսազերծել։ Նշում են, որ այս պարագայում ստիպված են լինելու 6 անգամ ավելի թանկ վաճառել ապրանքը, իսկ գնորդներն այդքան հնարավորություն չունեն։

«Սա ընդամենը մաքսային տեռոր է, ժողովրդին մաքսային տեռորի են ենթարկում: Մենք լավ գիտենք, թե ինչ է եղել: Մինչև այս հարցը չլուծեն, խնդիրը չի վերջանալու: Մենք Կառավարությանը շանս ենք տալիս, որ վերանայեն հարցը»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել