ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ ապահովել սահմանադրական գերակայությունը, գործել անկախ և անաչառ. Խունդկարյան |shantnews.am|
12:50 - 18 սեպտեմբերի, 2020

ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ ապահովել սահմանադրական գերակայությունը, գործել անկախ և անաչառ. Խունդկարյան |shantnews.am|

shantnews.am: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն ընտրությունից հետո Ազգային ժողովում երդում է տալիս: ՍԴ նորընտիր դատավորը երկու օր առաջ երդում տալ չէր կարող, քանի որ դեռ Վճռաբեկ դատարանի նախագահ էր համարվում: Այսօր ԲԴԽ-ն հաստատել է Խունդկարյանի հրաժարականը Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից: Դրա համար էլ Երվանդ Խունդկարյանն այսօր է երդում տվել օրենսդիրների առջև:

«Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ ապահովել սահմանադրական գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը»,-ասաց Խունդկարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել