Այս տեսքով այն հակասում է ռազմավարական ծրագրերին. Արտակ Մանուկյանը՝ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ |tert.am|
12:45 - 18 սեպտեմբերի, 2020

Այս տեսքով այն հակասում է ռազմավարական ծրագրերին. Արտակ Մանուկյանը՝ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ |tert.am|

tert.am: Դուք նախագծում նշել եք, որ օրենքի որոշ դրույթներ ուժի մեջ են մտնում 2030 թվականին, այսինքն՝ հիմա կանխորոշում ենք, որ տասը տարի հետ ուժի մեջ պետք է մտնի: Այս մասին Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը ներկայացնում էր   «Կինեմատոգրաֆիայի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

«Գրել եք բյուջետային հատկացումների 0,1 տոկոս ֆոնդ է գալիս, արտաբյուջեների պրակտիկան դադարեցրինք, որ ամրակցված չլինի, հիմա նորի՞ց հետ ենք դառնում դրան, հիմա անունը դնենք հիմնադրամ, իքս, զեթ, իգրեկ դրանից բովանդակային բան չի փոխվել: Այս տեսքով օրենքը հակասում է ռազմավարական ծրագրերին, ինչ փաստաթուղթ ուզենք՝ հակասում է»,- ասաց Արտակ Մանուկյանը:

Պատգամավորը հարց բարձրացրեց, թե արդյոք ավելի լավ չէր լինի նախ «Կինոյի մասին» օրենքի «կարկասը» դնել և ոչ թե 2030 թվականի համար փոփոխություններ նախատեսել:

Աննա Կոստանյանը պարզաբանեց, որ տարբեր ժամկետներ սահմանելու պահանջը բխել է կինեմատոգրաֆիայի ոլորտի ներկայացուցիչների ներկայացրած հիմնավորումներից: «Օրենքը ուժի մեջ է մտնում ընդունումից որոշակի ժամանակ անց և որոշակի դրույթներն են 2030 թվականին մտնում»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել