Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Կանադայի արտգործնախարարի հետ քննարկել է իրավիճակը Միջերկրական ծովի արևելքում |tert.am|
12:39 - 18 սեպտեմբերի, 2020

Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Կանադայի արտգործնախարարի հետ քննարկել է իրավիճակը Միջերկրական ծովի արևելքում |tert.am|

tert.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և  իր կանադացի գործընկեր Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանի հետ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությանը:

Հեռախոսազրույցների ընթացքում կողմերը քննարկել են Միջերկրական ծովում առկա իրավիճակը, կանադացի գործընկերոջ հետ Չավուշօղլուն քննարկել է նաև երկկողմ պետական հարաբերությունները:

Հաղորդվում է, որ Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Թաթարստանի Հանրապետության նախագահ Ռուստամ Մինիխանովի հետ:

Թուրքիայի հարաբերությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածի պետությունների հետ սրվել են Անկարայի կողմից այս երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել