Տավուշ ամրոցը զբոսաշրջային բացառիկ վայր կդառնա. տարածքում պեղումներ են իրականացվում
09:46 - 18 սեպտեմբերի, 2020

Տավուշ ամրոցը զբոսաշրջային բացառիկ վայր կդառնա. տարածքում պեղումներ են իրականացվում

Տավուշի մարզի զբոսաշրջային մեծ ներուժ և պատմական մեծ արժեք ունեցող Տավուշ ամրոցի տարածքում իրականացվող հնագիտական աշխատանքները խոստանում են ամրոցին նոր արժեք ու նշանակություն տալ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը:

«Արդեն մեկ շաբաթ է, ինչ հնագետներն աշխատում են այս տարածքում, այս տարվա մեջ ևս երկու ամիս կլինեն այստեղ։

Կարճ ժամանակում արդեն մի քանի արժեքավոր գտածոներ են հայտնաբերել, վստահ են, որ հետագայում զարմացնելու ավելի մեծ առիթներ կունենան՝ Տավուշ ամրոցը դարձնելով զբոսաշրջային նոր բացառիկ վայր»,-ասված է գրառման մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել