Բելառուսն իր անցկացրած ընտրությունների միջազգային ճանաչման կարիքը չունի. Լուկաշենկոն՝ ԵԽ-ին |infocom.am|
09:21 - 18 սեպտեմբերի, 2020

Բելառուսն իր անցկացրած ընտրությունների միջազգային ճանաչման կարիքը չունի. Լուկաշենկոն՝ ԵԽ-ին |infocom.am|

infocom.am: Բելառուսն իր անցկացրած ընտրությունների միջազգային ճանաչման կարիքը չունի: Այդ ընտրությունները կայացել են, եղել են օրինական եւ առանց խախտումների: Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ավելի վաղ Եվրախորհրդարանի պատգամավորները հրաժարվել են ճանաչել Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները՝ Եվրամիությանը կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Լուկաշենկոյի դեմ եւ կողմ են հանդես եկել երկրում նոր նախագահական ընտրությունների անցկացմանը՝ միջազգային դիտորդական առաքելությունների եւ խմբերի մասնակցությամբ:

«Այսօր նրանք եւս մեկ, իրենց կարծիքով ատոմային ռումբ են կցել բողոքին, իբր պայթեցրել են այդ ռումբը Բրյուսելում: Չգիտեմ Եվրախորհրդարանը, թե Եվրախորհուրդը միացել է մեր դեմ արշավին ու հայտարարել, թե չի ճանաչում մեր ընտրությունները »,-ասել է Լուկաշենկոն «Մինսկ-Արենա» կանանց ֆորումին իր ելույթի ժամանակ:

Շարունակությունը՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել