Զախարովան լիբանանահայերի՝ Արցախում բնակություն հաստատելու մասին

 |factor.am|
20:34 - 17 սեպտեմբերի, 2020

Զախարովան լիբանանահայերի՝ Արցախում բնակություն հաստատելու մասին |factor.am|

factor.am: Մոսկվան ճշտված տեղեկություններ չունի Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ լիբանանցի փախստականների հոսքի մասին։ Այսօր հրավիրված ճեպազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք լսել ենք Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների՝ իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքներում Լիբանանը լքած հայերին տեղակայելու մտադրության մասին։ Կարդացել ենք հաղորդագրությունները, լիբանանահայ երկու ընտանիքներ ցանկություն են հայտնել բնակություն հայտնել Ղարաբաղում։ Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ լիբանանցի փախստականների հոսքի մասին ճշտված տվյալներ չունենք»,- հավելել է նա։ Զախարովայի խոսքով՝ անհրաժեշտ է համարում կենտրոնանալ արցախյան հիմնախնդիրը, այդ թվում՝ փախստականների և տեղահանված անձանց խնդիրները լուծելուն ուղղված բանակցային գործընթացը վերականգնելու ուղղությամբ։





Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել