Պայթեցման աշխատանքներ՝ միջպետական նշանակության ավտոճանապարհին
16:58 - 17 սեպտեմբերի, 2020

Պայթեցման աշխատանքներ՝ միջպետական նշանակության ավտոճանապարհին

Մ3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ուշի-Արտաշավան կմ 48+750 հատվածում այսօր` սեպտեմբերի 17-ին՝ ժամը 17:00-19:00‚ տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Նախարարությունից նաև հիշեցնում են‚ որ այս ավտոճանապարհի կմ 45+300 – կմ 53+000 հատվածը‚ հիմնանորոգվում է և երթևեկության համար ժամանակավորապես փակ է։

Պայթեցման աշխատանքների հետևանքով այսօր՝ ժամը 17։00-19։00‚ անվտանգության նկատառումներից ելնելով, փակ կլինի նաև նշված հատվածը շրջանցող Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել