Առաջարկում ենք, որ Քննչական կոմիտեում կարողանան աշխատել այն անձինք, որոնք օրենքով ազատվել են զինծառայությունից. ՔԿ ղեկավարի տեղակալ |tert.am|
15:39 - 17 սեպտեմբերի, 2020

Առաջարկում ենք, որ Քննչական կոմիտեում կարողանան աշխատել այն անձինք, որոնք օրենքով ազատվել են զինծառայությունից. ՔԿ ղեկավարի տեղակալ |tert.am|

tert.am: ԱԺ-ում քննարկվում է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկույցով հանդես եկավ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը:

Վերջինս նշեց, որ փոփոխությունները պայմանավորված են «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», և «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում կատարված փոփոխություններով:

Արսեն Այվազյանը նաև հավելեց, որ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքը ընդունվել է 2014-ին և այս վեց տարիների կիրառման ընթացքում ի հայտ են եկել մի շարք թերություններ, բացեր և որ նաև դրանով են պայմանավորված այս փոփոխությունները:

Նա նշեց, որ փոփոխություններով նախատեսվում է «քննչական կոմիտեի ծառայողներ» հասկացությունը փոփոխել «ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ» բառերով:

«Հաջորդ փոփոխությունների հիմքը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով. նշված օրենքում ամրագրված է՝ 2019 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին դեռևս 2014 թվականին ընդունված օրենքը: Սրանով էլ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել և Քննչական կոմիտեի դեպարտամենտը վերացնել, այդ աջակցող սուբյեկտները պետք է, ըստ նախագծի կոչվեն աջակցող մասնագիտական վարչության աշխատակիցներ: Այսինքն՝ դեպարտամենտին եկել են փոխարինելու աջակցող մասնագիտական մարմինները, որոնք լինելու են վարչությունների և բաժինների տեսքով»,- ասաց նա:

Արսեն Այվազյանը նշեց, որ հաջորդ փոփոխությունով՝ քննչական կոմիտեի ղեկավարը՝ որպես մարմնի ղեկավար հետայսու իրավունք պետք է ունենա անձամբ հաստատելու Քննչական կոմիտեի կանոնադրությունը, հաստիքացուցակը, կառուցվածքը. մինչ այդ, այս ամենն իրականացվում էր Կառավարության միջոցով, հիմա փոփոխության արդյունքում այդ ամենը պետք է կատարվի Քննչական կոմիտեի ղեկավարի կողմից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել