Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 17․09․20 (թարմացվող)
13:10 - 17 սեպտեմբերի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 17․09․20 (թարմացվող)

13։04- ՌԴ-ում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից լիարժեք ապաքինվել է 5,754 մարդ: Ընդհանուր առմամբ՝ երկրում վարակից ապաքինվել է 895,868 պացիենտ: Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5,762 նոր դեպք, 144 մարդ մահացել է: |shantnews.am|

 

12։37- Ուկրաինայում կորոնոնավիրուսի 3,584 նոր դեպք է հայտնաբերվել, ինչն օրական ռեկորդային ցուցանիշ Է համավարակի սկզբից ի վեր: Անցած օրը վարակից մահացել է 60 մարդ, առողջացել՝ 1,589-ը: Ուկրաինայում, ընդհանուր առմամբ, վարակվել է 166,244 մարդ, մահացել է 3,400-ը, ապաքինվել՝ 73,913-ը։ |armenpress.am|

 

12։22- Կորոնավիրուսի համավարակն անվերահսկելի է դարձել։ Միայն պատվաստանյութը չի կարող կարգավորել ճգնաժամը և բնականաբար ոչ մոտ ապագայում։ Մենք պետք է լայնորեն կիրառենք նոր և արդեն գոյություն ունեցող գործիքները, որոնք կարող են օգնել արձագանքելու նոր դեպքերին և ապահովելու կենսական կարևորության բուժումը, որպեսզի կանգնեցնենք հիվանդության փոխանցումն ու կյանքեր փրկենք, հատկապես առաջիկա 12 ամիսներին։ [ՄԱԿ գլխավոր քարտուղար] |azatutyun.am|

 

12։05- Սեպտեմբերի 17-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի 179 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 2937 է: Երկրում այսօր կորոնավիրուսից բուժվածների թիվը կազմում է 10, վարակը հաղթահարել է 1422 մարդ, մահացել է 19 մարդ: Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է 6,633 քաղաքացի: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով: |aliq.ge|

 

12։03- Աշխարհում կորոնավիրուսի տարածման ընթացքն արագանում է: Վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 29,9 միլիոնին, հիվանդությունից մահացել է ավելի քան 940 հազար մարդ, ապաքինվել է 20,3 միլիոնը։ Վարակի 5 միլիոնից ավելի դեպք արձանագրվել է Հնդկաստանում: Ընդամենը 11 օրվա ընթացքում այստեղ 1 միլիոն մարդ է վարակվել։ Բելառուսում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, հունիսին մահացության՝ վերջին տարիների համար ռեկորդային ցուցանիշ է գրանցվել, մինչդեռ Ազգային վիճակագրական կոմիտեն չի հրապարակում իր տվյալները: |azatutyun.am|

 

09։58- Երբ ուսումնական տարվա սկզբին Ֆրանսիայի 28 ուսումնական հաստատությունների աշակերտների շրջանում գրանցվել են կորոնավիրուսի դեպքեր, փակվել է ևս 81 դպրոց։ Չեղարկվել են ավելի քան 2000 արտադպրոցական և անհատական պարապմունքներ։ Ֆրանսիայի կրթության նախարարը հայտարարել է, որ ուսանողների շրջանում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 1200 նոր դեպք, ինչն ավելին է, քան նախորդ շաբաթ։ Օգոստոսից Ֆրանսիայում նկատվում է վարակման վիճակագրության կտրուկ աճ։ |hetq.am|

 

09։51- ԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Դևիդ Նաբարոն աշխարհում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն անվանել է սարսափեցնող և զգուշացրել, որ դա միայն համավարակի սկիզբն է։ Նրա խոսքով՝ վտանգը նրանում է, որ վիրուսի տարածումը արագացել է երկրագնդի ամենախիտ բնակեցված հատվածներում։ Օրինակ՝ Հնդկաստանի հինգ միլիոն վարակվածներից մեկ միլիոնը վարակվել է միայն վերջին 11 օրերին։ |hetq.am|

 

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 17․09․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 16․09․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել