Էրդողանն ու Մերկելը քննարկել են իրավիճակը Միջերկրական ծովի արևելքում |tert.am|
10:42 - 17 սեպտեմբերի, 2020

Էրդողանն ու Մերկելը քննարկել են իրավիճակը Միջերկրական ծովի արևելքում |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեսակոնֆերանսի ձևաչափով վարել են բանակցություններ, որոնց ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու իրավիճակը Միջերկրական ծովի արևելքում: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակության հետ կապերի վարչությանը:

Թուրքիայի նախագահը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելքում առկա տարաձայնությունները հնարավոր է լուծել «բանակցությունների և փոխզիջումների միջոցով`ապահովելով խնդրին կառուցողական և արդարացի մոտեցում»:

Նա ընդգծել է, որ «եվրոպական երկրները պետք է արդար և հետևողական լինեն Միջերկրական ծովի արևելքի հարցում» և որ Թուրքիան «շարունակելու է ակտիվ և վճռական քաղաքականություն վարել սեփական իրավունքների պաշտպանության նպատակով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել