Աշոտ Դադայանն ազատվել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնից, նրան կփոխարինի Սասուն Բարսեղյանը
10:06 - 17 սեպտեմբերի, 2020

Աշոտ Դադայանն ազատվել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնից, նրան կփոխարինի Սասուն Բարսեղյանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշում, համաձայն որի՝ Աշոտ Էդուարդի Դադայանն ազատվել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնից։

Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը, երկրի ղեկավարի հաստատած՝ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Սասուն Ալեքսանդրի Բարսեղյանը նշանակվել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել