Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի քվեարկությունը վաղն է․ ելույթներից պարզ է, որ այն կտապալվի իշխող մեծամասնության կողմից. Էդմոն Մարուքյան |tert.am|
17:45 - 16 սեպտեմբերի, 2020

Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի քվեարկությունը վաղն է․ ելույթներից պարզ է, որ այն կտապալվի իշխող մեծամասնության կողմից. Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Ակնհայտ է, որ հեղափոխական իշխանությունը պաշտպանում է Արայիկ Հարությունյանին, բայց ԼՀԿ-ն չի կարող խնդիրները չբարձրաձայնել ԱԺ-ում և կարծում ենք՝ Արայիկ Հարությունյանն իր ոլորտում ամենաշատ խնդիր առաջացրած նախարարն է և պետք է հեռանա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի և իրենց ներկայացրած հարցապնդման մասին:

«Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի քվեարկությունը վաղն է, բնականաբար, ելույթներից պարզ է, որ այն կտապալվի իշխող մեծամասնության կողմից: Ես կարծում եմ, որ Արայիկ Հարությունյանն այլևս անելիք չունի և նա կանգնած է ՀՀ-ի կրթության վատթարացման ճանապարհին»,- ասաց նա:

Ըստ նրա՝ իշխանությունը չունի քաղաքական կամք, որպեսզի խոստովանի, որ սխալ կադր է ընտրել, իսկ Արայիկ Հարությունյանի միակ արդարացումն այն է, թե «ես հեղափոխություն արած տղա եմ»: Մարուքյանը նշեց, որ ոչ մի բողոք օդում կախված չի մնալու, սակայն ակնհայտ է՝ վաղն իշխանական թևը տապալելու է առաջ բերված հարցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել