Տավուշի ուղղությամբ հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են․ Դավիթ Տոնոյան |hetq.am|
17:25 - 16 սեպտեմբերի, 2020

Տավուշի ուղղությամբ հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են․ Դավիթ Տոնոյան |hetq.am|

hetq.am: Պատգամավորներն ու կառավարության անդամները Ազգային Ժողով-Կառավարություն հարցուպատասխանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կոչով սկսեցին սեպտեմբերի 16-ին զոհված պայմանագրային զինծառայող Հովիկ Թամազյանի հիշատակը հոտնկայս հարգելով:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հետաքրքրվեց սահմանային իրավիճակից, նախարարը պատասխանեց` ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները աշխատանքներ են տանում չեզոքացնելու մեր դիրքապահների գերակայությունն ու առավելությունը, այդ պատճառով տարբեր տրամաչափի զենքեր են օգտագործում:

«Այս իրավիճակը արդեն մոտ երկու շաբաթ է, մենք տեղեկատվական զսպվածություն ենք ցուցաբերել: Խնդրի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Մի քանի անգամ զգուշացրել ենք, որ առկա ռսկերի նվազեցման որևէ մեխանիզմ այսօր չունենք, ցավոք»,-ասաց Տոնոյանը` հավելելով, որ Հայաստանի զինված ուժերը համապատասխան միջոցներ ձեռնարկում են:

Դավիթ Տոնոյանը նաև ընդգծեց, որ հուլիսյան մարտական գործողությունների դադարից հետո տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են:

«Հույս ունենք, որ որոշակի գործողությունների արդյունքում հրադադարը պահպանվելու է և նպաստելու է բանակցային գործընթացին: Համոզված եղեք, որ գործողությունները համարժեք են»,- եզրափակեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել