tert.am: Ազգային ժողովը շարունակում է քննարկել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրված օրենքների նախագծերի փաթեթը, որով փոխվում է տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը:

Այսպիսով առաջարկվում է առաջին տեխնիկական զննությունն անցկացնել թողարկման 4-րդ տարում, մինչև թողարկման 10 տարին՝ 2 տարին մեկ անգամ, իսկ 10 տարեկանից բարձրերը՝ տարեկան 1 անգամ պարբերականությամբ: Ուղևորափոխադրումներում ներգրավված մինչև 10 տարեկան տրանսպորտային միջոցները տեխնիկական զննությունը կանցնեն տարին մեկ, իսկ 10-ից բարձրերը՝ տարեկան 2 անգամ պարբերականությամբ: Առաջարկվում է նաև վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով՝ ներկայիս տեխնիկական զննության կտրոնի փոխարեն:  

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը նշեց, որ  նախագիծը ամբողջությամբ թերի է և, դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանին, ասաց. «Դուք հիմա ուրիշ բան եք մտածում կոնկրետ կատալիզատորի մասով, հիմնական զեկուցողը ընդհանրապես ուրիշ բան է խոսում»,-ասաց նա և նշեց, որ տեխզննումը իրենից շատ կարևոր բան է ներկայացնում։

Արմեն Խաչատրյանը արձագանքեց, որ կատալիզատորի մասով այս նախագծում որևէ նշում չկա, այս հարցը կառավարության որոշմամբ է կարգավորվում:

Արթուր Դալլաքյանը իր ելույթում նշեց, որի չի կարողանում հասկանալ, թե կատալիզատորի պատմությունը ինչ պետք է լինի: «Եթե մենք գնում ենք այն ճանապարհով, որ պետք է վեցերորդ ամիսը լրացած բոլորը կատալիզատորները փոխած լինենք, դուք այսօր լուրջ բեռ եք ավելացնում: Համաձայն չեմ, որ կառավարության որոշմամբ պետք է լինի: Աշխարհում 50-60 տոկոս երկրներում գոյություն չունի տեխասմոտոր, որտեղ էլ գոյություն ունի՝ առանց կատալիզատորի տեխզննում չկա»,-ասաց նա:

Ավելին՝ tert.am-ում