Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16․09․20 (թարմացվող)
18:04 - 16 սեպտեմբերի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16․09․20 (թարմացվող)

17։50-  Մանկապատանեկան մարզադպրոցներում վերսկսվել է ուսումնամարզական գործընթացը: Ուսումնամարզական ծրագրերն իրականացնելիս մարզադպրոցները պետք է պահպանեն հակահամաճարակային անվտանգության կանոնները, այդ թվում` իրականացնելով պարտադիր ջերմաչափում, մարզադպրոցների տարածքն ապահովելով ալկոգելով և այլ ախտահանիչ միջոցներով: [ԿԳՄՍՆ]

 

13:50-  Սեպտեմեբերի 10-ի դրությամբ թեստավորվել է մոտ 6,000 ուսուցիչ: Վարակվածների թիվը չի գերազանցել 1 տոկոսը: Սա խոսում է երկու բանի մասին. մեր ուսուցիչները շատ գիտակից են, պահպանում են կանոնները, հետևում են իրենց, ինչպես նաև հանրության առողջությանը: Երկրորդն այն է, որ սոցիալական նման պատասխանատվության արդյունքում մենք ստիպված լրացուցիչ դժվարություններ չենք ունենում։ [ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան] |armenpress.am|

 

13:25-  Ես չգիտեմ՝ ինչ խելագարության կանխավարկածով պետք է առաջնորդվենք՝ մտածելու, որ նախարարությունն ընդունել է այդպիսի կանոնակարգում, կամ Առողջապահության նախարարությունը տվել է այնպիսի ցուցումներ, որ ազդելու է սերունդների առողջության վրա: Տեսնելով` ինչ խնդիրներ են առաջանում` մենք փոփոխություններ կանենք, եթե դրա անհրաժեշտոթյունը լինի: Այս պահին դրա անհրաժեշտությունը չկա:  [Արայիկ Հարությունյանը՝ աշակերտների՝ դիմակ կրելու պահանջի մասին] |shantnews.am|

 

13:05- Տնտեսավարողների կողմից ամեն օր՝ ժամը 10-12-ին, միայն տարեցներին սպասարկելու կանոնը կրկին ուժի մեջ է։ Կարանտինի շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված սանիտարական կանոնները սահմանված են առողջապահության նախարարի օգոստոսի 4-ի հրամանով։ Հրամանում սահմանված սանիտարական կանոնները չպահպանելը ենթադրում է վարչական պատասխանատվության միջոցներ։ [ԱԱՏՄ]

 

11:45- ԱԺ-ն սահմանեց COVID-19-ի հաղթահարման քայլերը քննող հանձնաժողովի անդամների թիվը։ Ինչպես տեղեկացրել էր նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը, առաջարկել են, որ հանձնաժողովն ունենա 12 անդամ․ 7 անդամ՝ իշխող «Իմ քայլը» խմբակցությունից, 3 անդամ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից և 2 անդամ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից: |armenpress.am|

 

11:15- ԱՀ-ում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի 5 նոր դեպք: Առողջացել է 1 քաղաքացի: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 345 մարդու մոտ, որից 301-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 42 հոգի, ընդհանուր մեկուսացված է 78 քաղաքացի: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

11:05- Սեպտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46376 դեպք, որոնցից 42069-ն` առողջացած, 923-ը` մահվան ելքով: Երեկ կատարվել է 4135 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 257 նոր դեպք: Ունենք 128 առողջացած: Մահացել է 3 հոգի։ Հաստատված դեպքերը կազմում են իրականացված թեստերի 6.2%-ը։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 73 (կին) և 65 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 16․09․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15․09․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել