ՊԵԿ-ը ժողովրդին իշխանության դեմ է հանել. հագուստի և կոշիկի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող տնտեսավարողները բողոքի ակցիա են անում
 |tert.am|
13:47 - 16 սեպտեմբերի, 2020

ՊԵԿ-ը ժողովրդին իշխանության դեմ է հանել. հագուստի և կոշիկի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող տնտեսավարողները բողոքի ակցիա են անում |tert.am|

tert.am: Սա բոլոր տնտեսվարողների հարցն է, բոլորը պետք է գան Կառավարության դիմաց, մինչև մեր հարցին լուծում չտան: ՊԵԿ-ի նախագահն ասում է՝ առարկություններ չկան, ճիշտ չէ, այսքան մարդ հավաքված է, որովհետև որոշման վերաբերյալ առարկություններ կան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը:

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են անում հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները։ Նրանք բողոքում են մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց հետևանքով ստիպված են ներկրված ապրանքն ավելի բարձր գնով մաքսազերծել։ Նրանք նշում են, որ այս պարագայում ստիպված են լինելու 6 անգամ ավելի թանկ վաճառել ապրանքը, իսկ գնորդներն այդքան հնարավորություն չունեն։

«Երկու հանդիպում ենք ունեցել, որևէ արդյունք չկա: Ընդհանրապես այս ճգնաժամի պայմաններում որևէ թանկացում չպետք է լիներ, որևէ երկրում այսպիսի բան չի եղել: ՊԵԿ-ը ժողովրդին իշխանության դեմ է հանել, բոլորը վրդովված են»,- ասաց նա:

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել