Վրաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք |aliq.ge|
12:05 - 16 սեպտեմբերի, 2020

Վրաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք |aliq.ge|

aliq.ge: Վրաստանում սեպտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 196 դեպք: Ապաքինված պացիենտները 31-ն են: Վարակման դեպքերի ընդհանուր քանակը 2758 է, ապաքինմանը` 1412:

Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Վարակից երկրում մահացել է 19 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 6633 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 836 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել