Զեյթունում պայթյունից վնասված շենքը նախատեսվում է պատշաճ տեսքի բերել մեկ ամսից |armenpress.am|
09:41 - 16 սեպտեմբերի, 2020

Զեյթունում պայթյունից վնասված շենքը նախատեսվում է պատշաճ տեսքի բերել մեկ ամսից |armenpress.am|

armenpress.am: Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում պայթյունից վնասված քառահարկ շենքի մի հատվածի ապամոնտաժման համար հայտարարվել է մրցույթ: Այս մասին նշեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը:

Նա տեղեկացրեց, որ նախատեսում են ապամոնտաժման աշխատանքները մեկ ամսվա ընթացքում ավարտել: Վնասված հատվածն առանձնացված է, մետաղական ցանկապատ է տեղադրված, որպեսզի այդ հատվածում մարդկանց ելումուտն անվտանգ լինի: 

«Ինչպես գիտենք, պայթյունի հետևանքով 12 բնակարան է վնասվել: Մուտքն ամբողջությամբ շարքից դուրս է եկել, բնակեցման համար պիտանի չէ: Շենքի մնացած մյուս մուտքերի հետ կապված արվեց ուսումնասիրություն, եզրակացությունը դրական է, այսինքն՝ պիտանի է բնակության համար: Հիմա մրցույթ է հայտարարված, որպեսզի կիսաքանդ, խարխուլ վիճակն ամբողջությամբ մաքրվի, ապամոնտաժվի, բերվի պատշաճ տեսքի»,-ասաց Կարեն Հակոբյանը:

Շարունակությունը՝ armenpress.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել