Թրամփը կարծում է, որ Սաուդիան Արաբիան առաջիկայում կմիանա Իսրայելի, ԱՄԷ-ի և Բահրեյնի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրերին |tert.am|
09:23 - 16 սեպտեմբերի, 2020

Թրամփը կարծում է, որ Սաուդիան Արաբիան առաջիկայում կմիանա Իսրայելի, ԱՄԷ-ի և Բահրեյնի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրերին |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Սաուդիան Արաբիան առաջիկայում կմիանա Իսրայելի, ԱՄԷ-ի և Բահրեյնի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ստորագրված համաձայնագրին։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը:

«Ես զրուցել եմ Սաուդիան Արաբիայի թագավորի հետ: Առաջիկայում, կարծում եմ, կմիանան նրանք․ ես իսկապես այդպես եմ կարծում»,- հայտարարել է Թրամփը:

Թրամփն ասել է նաև, որ կարճ ժամանակում ստորագրված եռակողմ համաձայնագրին կմիանա մոտ 9 երկիր:

«Բազմաթիվ երկրներ կարճ ժամանակում կմիանան համաձայնագրերին: Կլինի յոթ, ութ կամ ինը պետություն, այդ թվում՝ խոշոր պետություններ»,- համոզմունք է հայտնել Թրամփը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել