Մերկելն ու Թրյուդոն քննարկել են Բելառուսում ստեղծված իրավիճակն ու Նավալնու թունավորումը
 |tert.am|
09:18 - 16 սեպտեմբերի, 2020

Մերկելն ու Թրյուդոն քննարկել են Բելառուսում ստեղծված իրավիճակն ու Նավալնու թունավորումը |tert.am|

tert.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Բելառուսում ստեղծված հետընտրական իրավիճակն ու ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն առնչվող միջադեպը։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Կանադայի կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորագրությունը:

«Երկրների ղեկավարներն անդրադարձել են Ռուսաստանի հետ հարաբերությունների թեմային և կրկին դատապարտել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորումը, քննարկել Բելառուսում ստեղծված իրավիճակն ու կարևորել ժողովրդավարական փոփոխությունների անհրաժեշտությունը»- ասվում է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել