Կառավարությունն անում է հնարավոր ամեն բան. Բաբկեն Թունյանը՝ ՌԴ մեկնել ցանկացողների խնդրի մասին |tert.am|
19:37 - 15 սեպտեմբերի, 2020

Կառավարությունն անում է հնարավոր ամեն բան. Բաբկեն Թունյանը՝ ՌԴ մեկնել ցանկացողների խնդրի մասին |tert.am|

tert.am: Խնդրել եմ, որ կազմեին ցուցակ բոլոր այն մարդկանց անուններով, որոնք Հայաստանում գիշերակացի խնդիր ունեն, սակայն ինձ որևէ ցուցակ չեն տվել, սպասեցի, որևէ մեկը չեկավ:  Այս մասին այսօր ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ խոսելով ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնողների պահանջների մասին:

Այսօր ԱԺ-ի դիմաց էին հավաքվել ՌԴ մեկնել ցանկացողները, որոնք տևական ժամանակ է բարձրաձայնում են իրենց խնդրի մասին, բայց որևէ լուծում դեռ չի տրվել խնդրին։

Բաբկեն Թունյանը նշեց, որ ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է խմբակցության նիստից հետո, սակայն ըստ նրա՝ խնդրին ծանոթ են, բայց քաղաքացիների պահանջները չեն հասկացել, քանի որ խնդրի լուծման վերաբերյալ արդեն բանակցություններ են ընթանում:

«Հենց այդ օրը ՌԴ-ի դեսպանատունը հայտարարություն տարածեց, որ մարդասիրական նպատակներով, ընտանիքների վերամիավորման նպատակներով նրանք թույլ կտան, որպեսզի քաղաքացիները մուտք գործեն ՌԴ: Քաղաքացիների հիմնական խնդիրը դա էր և բացառությունները կլինեն»,- ասաց նա:

Արտագնա աշխատանքի մեկնել ցանկացողների մասով՝ պատգամավորը նշեց, որ իրենց հետ չեն հանդիպել: Նա ներկայացրեց, որ ըստ ակցիայի մասնակիցների՝ շատերը գիշերակացի խնդիր են ունեցել, քանի որ գումարները վերջացել են, հյուրանոցում կամ բարեկամի տանը չեն կարողացել մնալ, նա խնդրել է, որպեսզի ցուցակագրեն գիշերակացի խնդիր ունեցողների անունները և փոխանցեն իրեն, սակայն ոչ ոք չի մոտեցել:

«Այսօր չեմ մոտեցել, բայց ինձ համար զարմանալի էր, թե ինչու չեկան, եթե իրենց խնդիրն այդքան հրատապ էր: Երկու անգամ ճշտեցինք ժամն էլ, տեղն էլ: Իմ կարծիքով՝ խնդիրն այնքան պարզ է, հիմա նրանք համոզված են, որ իրենց խնդիրը կարևորվում է, ինչ քայլ Կառավարությունից հասնում է, նրանք ձեռնարկում են: Պրոցեսը կախված չէ ակցիայի շարունակել-չշարունակելու հետ»,- նշեց Բաբկեն Թունյանը և հավելեց, որ վերջնական որոշումը ՀՀ-ից կախված չէ: Պատգամավորը նշեց՝ ՀՀ-ի կողմից արգելք չկա, արգելքն ընդունողի կողմից է:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել